Էդգար Ղազարյանը նոր փաստարկներ է բերում այն մասին, որ նախկին վարչապետ Ն.Փ.-ն հրաժարականից հետո իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը (տեսանյութ)
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հրապարակած տեսանյութով՝ կատարելով հետևայալ գրառումը․
«Էդգար Ղազարյանն առաջինը կոչնակ հնչեցրեց այն մասին, որ նախկին վարչապետ Ն.Փ.-ն հրաժարականից հետո իրավունք չունի շարունակել պաշտոնավարումը։
Այս տեսանյութում Էդգար Ղազարյանը նոր փաստարկներ է բերում ի հիմնավորումն իր պնդման և հայտարարում է, որ վաղը՝ մայիսի 4-ին, ժամը 15:00-ին լինելու է Կառավարության շենքի առջև և զրույցի է հրավիրում վերը նշված կապիտուլյանտ-ուզուրպանտին։
Նույն ժամին ես նույնպես լինելու եմ տեղում՝ Էդգար Ղազարյանի կողքին»։

