Հայաստանը ոչ թե քաղաքական «հետերաների», այլ սկզբունքային գործիչների կարիք ունի․ Շարմազանով
Հանրապետականի ճակատագրով «մտահոգվածներին» ասեմ ,որ Հանրապետականի կադրային բազան շատ հարուստ է և կբավականացնի ոչ թե մեկ,այլ մի քանի նախընտրական ցուցակների։
Անհոգ եղեք, զբաղվեք ձեր ցուցակներ կազմելով ու ոտքի տակ մի ընկեք։
Մենք հաստատակամ ենք մեր պայքարում։
Հանրապետականն ՝ ազգային և ուժեղ Հայաստան վերակերտելու կուսակցություն է։
Հայաստանը ոչ թե քաղաքական «հետերաների», այլ սկզբունքային գործիչների կարիք ունի։
Իսկ Հանրապետականն առնվազն այս վերջին երեք տարում ապացուցել է իր սկզբունքային ու անկոտրուն լինելը։
Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից։

