Նիկոլ Փաշինյանը Կազանից Երևան է վերադառնում այլ ինքնաթիռով
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Կազանից Հայաստան է վերադառնում այլ ինքնաթիռով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանի տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որն այժմ կարգավորվում է: «Եթե խնդիրը չլուծվեց, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով», – նշեցին գործադիր մարմնից։
Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունը Կազանում մասնակցում էին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

