Շենգավիթի թաղապետի և նրա եղբոր մասնակցությամբ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  օրեր առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի մասնակցությամբ:

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Արագածի փողոցի վերջնամասում՝ Ռ. Մկտրչյանի կողմից կառուցվող առանձնատան մոտ, վիճաբանություն է տեղի ունեցել Ռ. Մկտրչյանի, ով եղել է իր եղբոր՝ Վարդան Մկրտչյանի հետ, և մյու կողմից՝ Խաժակ Գևորգյանի և վերջինիս ընկերոջ հետ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանությունը այնուհետև վերածվել է ծեծկռտուքի, սակայն թե՛ թաղապետը, թե՛ նրա եղբայրը, և թե՛ նրանց հետ վիճաբանող ու ծեծկռտուքին մասնակցող անձինք փորձել են միջադեպը թաքցնել, որպեսզի տարածքային ոստիկանությունը չիմանա:

Մանրամասն՝ shamshyan.com