Ովքե՞ր են մեղավոր պատերազմում պարտության համար (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախյան վերջին 2 պատերազմների մասնակից Մանուել Մանուկյանը։
Բանախոսը խոսեց պատերազմի ընթացքի, զինվորի հերոսական մարտերի և պարտության իրական պատճառների մասին։ Մանուելի խոսքով` զինվորը և բանակը չի պարտվել, պարտվել է իշխանությունը քաղաքականության և դիվանագիտության մեջ։
«Մեր հրամանատարների, այդ տղաների գերագույն գլխավոր հրամանատար չի կարող լինել մարդ, ով զենք լիցքավորել չգիտի»,- հավելեց Մանուել Մանուկյանը։
Ամփոփելով` բանախոսը նշեց, որ այսօրվա ատելության մթնոլորտը և իշխանության կողմից սևեր-սպիտակներ պառակտումը ուղիղ ահազանգ է, որ թուրքը ներսից գործում է։
Նրա խոսքով՝ մեր փրկությունը մեր միասնականության մեջ է։
Մանրամասները՝ տեսանյութում

