Ուզուրպանտ-կապիտուլյանտը արդեն 3 օր է՝ ինչ հանցավոր ձևով պահում է վարչապետի պաշտոնը. Մելիքյան

Ուզուրպանտ-կապիտուլյանտը արդեն 3 օր է՝ ինչ հանցավոր ձևով պահում է վարչապետի պաշտոնը։

Ուզուրպանտի թիմակիցների միակ՝ քիչ թե շատ խելքին մոտ փաստարկը 2018-ի հոկտեմբերի նախադեպն է, երբ նույն օրենսդրության պայմաններում նախկին վարչապետ Ն.Փ.-ն պահեց պաշտոնը ԱԺ-ն ասպատակելուն հաջորդած «հաղթական» հրաժարականից հետո։

Բայց եթե խոսում եք նախադեպերից, ապա պետք է նկատի ունենալ, որ.

1) Գործող իրավակարգավորումը ճիշտ նույնն է, ինչ 2005թ. Սահմանադրությամբ նախատեսվածը։

2) 2005թ. Սահմանադրության գործողության պայմաններում 2014 թվականին հրաժարական է ներկայացրել ՀՀ 12-րդ վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ 2016 թվականին՝ ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։

3) Թե՛ 12-րդ և թե՛ 13-րդ վարչապետները չեն շարունակել պաշտոնավարումը հրաժարականից հետո։

Կարճ ասած, ուզուրպա՛նտ, ռադդ քաշի էդ անտեր աթոռից։

 

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։