Կարո՞ղ են արդյոք արտասահմանում բնակվող, ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց ՀՀ-ում հաշվառում չունեցող քաղաքացիները մասնակցել առաջիկա ընտրություններին

Արտասահմանում բնակվող, ՀՀ քաղաքացի հանդիսացող, բայց ՀՀ-ում հաշվառում չունեցող մի քանի ընկերներ երեկվանից հարց են ուղղում՝ կարո՞ղ են արդյոք մասնակցել առաջիկա ընտրություններին և ինչ կարգով։

Պարզաբանում եմ.

1) Պարտադիր պետք է գաք Հայաստան։

2) Պետք է քվեարկության օրից ոչ ուշ քան 10 օր առաջ Ոստիկանություն դիմում ներկայացնեք՝ նշելով Հայաստանում ժամանակավոր բնակության հասցեն, ու ըստ այդ հասցեի՝ Ոստիկանությունը եռօրյա ժամկետում Ձեզ կընդգրկի ընտրողների ցուցակում։

Գործընթացի հետ կապված լրացուցիչ հարցերով կարող եք դիմել մեր իրավապաշտպան կազմակերպությանը՝ «Իրավական ուղի»-ին։

 

Ռուբեն Մելիքյան