Դատախազության դիմաց իրականացվող ակցիան դադարեցվեց․ պատճառը ոստիկանի ինքնազգացողության վատացումն է

ՀՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիան դադարեցվեց, քանի որ տեղի ունեցած բախումների հետևանքով ոստիկանի ինքնազգացողություն էր վատացել։

Ոստիկանն այս պահին տեղափոխվում է հիվանդանոց։

Նշենք, որ դատախազության բակում իրավիճակը լարվեց այն բանից հետո, երբ հավաքված բազմության միջից ձվեր նետեցին դատախազության շենքի ուղղությամբ։ Բախումների հետևանքով բերման ենթարկվեցին շուրջ տասնյակ քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Սյունիքի մի շարք համայնքապետերի ղեկավարների։ Նրանք պնդում են, որ համայնքի ղեկավարներն ապօրինի են ձերբակալվել։