Խոշտանգումներով բերման ենթարկված շուռնուխեցուն տեղափոխել են հիվանդանոց. նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է. «Մեդիապորտ»
Այսօր առավոտյան խոշտանգումներով Քննչական կոմիտե տարված շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց:
«Մեդիապորտ»-ի տեղեկություններով՝ Աղաբեկյանը 40 աստիճան ջերմություն ունի, նրա թոքերը 40% ախտահարված վիճակում են գտնվում: Վերջինիս մոտ կասկածվում է կորոնավիրուս:
Հիշեցնենք, որ դիմակավոր հատուկջոկատայիններն այսօր անկողնուց հանել և դաժանաբար բերման են ենթարկել Արարատ Աղաբեկյանին, որը շուրջ 3 ամիս առաջ սեփական ձեռքով այրեց իր տունը՝ թշնամուն հանձնելուց առաջ:
Արխիվային տեսանյութը՝

