Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության վարչապետ Ալի Ասադովի հետ:
Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցեր, տարբեր ոլորտներում խոստումնալից համատեղ նախագծերի իրականացում:
Միխայիլ Միշուստինն ու Ալի Ասադովն անդրադարձել են նաև կառավարական գծով առաջիկա շփումների ժամանակացույցին:

