Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով լուռ ակցիաներ են անցկացվել ամբողջ աշխարհում

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով լուռ ակցիաներ են անցկացվել ամբողջ աշխարհում, հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից:

FreeArmenianPOWs լուռ բողոքին միացել են տարբեր քաղաքների հայ համայնքներ՝ Ժնև, Բեռլին, Հռոմ, Նյու Յորք, Մոսկվա, Փարիզ, Համբուրգ, Մոնրեալ, Լոս Անջելես, Երևան և այլն:

Աշխարհի հայերը պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, որոնք պատերազմի ավարտից հետո շարունակում են մնալ Ադրբեջանում: