Դա ուղղակի անպարկեշտ է. Զախարովան CNN-ին մեղադրել է ուկրաինական տանկերը Ռուսաստանին վերագրելու համար

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է այն փաստին, որ ամերիկյան CNN հեռուստաալիքն ուկրաինական տանկերի լուսանկարը ներկայացրել է որպես «Ռուսաստանի կողմից պատերազմի նախապատրաստման ապացույց»։

«Հարգելի CNN հեռուստաալիք և հեռուստաալիքի սիրելի թիմ։ Մենք հասկանում ենք, որ դուք փաստերը ստուգելու ժամանակ չունեք, քանի որ խորացել եք գաղափարական պայքարի մեջ՝ հանուն լիբերալիզմի հաղթանակի»,-  ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ դրա հետևանքով էլ «ուկրաինական կայարանում գտնվող ուկրաինական տանկերի լուսանկարը ներկայացրել են որպես Ռուսաստանի կողմից պատերազմի նախապատրաստման ապացույց»։

Այդ կապակցությամբ Զախարովան CNN-ի լրագրողներին առաջարկել է ժամանակ հատկացնել մասնագիտական հմտությունները բարելավելու համար:

«Մոսկվայում ձեր թղթակիցները պետք է չմասնակցեն մեր երկրի հասարակական կյանքին (նրանք ունեն իրենց պետությունը, և մենք կարող ենք մեր խնդիրներով զբաղվել) և մի փոքր ավելի շատ ժամանակ տրամադրեն իրենց մասնագիտությանը։ Քանի որ այս ամենը պարզապես անպարկեշտություն է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: