Պատերազմ էր, Արտակն անսպասելի հեռացավ, և մենք թոհուբոհում չհասկացանք էլ կորստի մեծությունը…
Արտակի ծնունդն էր․․․ նույն օրն ու նույն քննությամբ միասին ընդունվել ենք ասպիրանտուրա հեռավոր 1990-ականներին, հետո 2000-ականների սկզբին մի քանի ուղևորություններով անցել ենք Արևմտյան Հայաստանը՝ Կարսից-Մծբին, Համշենից-Ջուլամերկ՝ երկար ու ձիգ ճանապարհներին օրերով խոսելով, բանավիճելով, քննարկելով մեզ, քրդերին, ասորիներին, զազաներին, թուրքերին։
Պատերազմ էր, Արտակն անսպասելի հեռացավ, և մենք թոհուբոհում չհասկացանք էլ կորստի մեծությունը, բայց երեկ նրա ծնունդն էր, քանզի մեծերը չեն անէանում, այլ պարբերաբար վերածնվում են։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

