Ասկերանի շրջանի Շոշ համայնքի տնամերձ հողամասերից մեկում հայտնաբերվել է գնդիկաբեկորային ռումբ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՊԾ-ն:
Սակրավորները քիչ հետո այն կվնասազերծեն տեղում։
ԱԻՊԾ-ն բնակչությանը զգուշացնում է պայթյունի ձայն լսելու դեպքում խուճապի չմատնվել։