Ո՞նց ստացվեց, որ Շուշիի շուրջ ճանապարհները մեր վերահսկողության տակ են, բայց Շուշին հանձնվեց. Ադրբեջանագետ
Նիկոլը ասում ա, կգա ժամանակը ու բոլոր հարցերի պատասխանը կտան։ Ժամանակը եկել ա՝ պատասխանեք։
- Ոնց ստացվեց, որ Շուշիի շուրջ ճանապարհները մեր վերահսկողության տակ են ու ադրբեջանցիները կարողանում են քաղաք մտնել ու դուրս գալ խաղաղապահների օգնությամբ, բայց Շուշին հանձնվեց՞:
- Ոնց ստացվեց, որ Կուբաթլուի պաշտպանության պատասխանատուն «տակտիկական նահանջից» հետո հերոսացվեց ու հիմա ԱԻՆ նախարարի պաշտոնում ա՞:
- Ոնց ստացվեց, որ մեր շրջանների հանձնման ժամանակացույցը հստակ նշված ա, իսկ գերիների վերադարձինը՝ ոչ։
- Ոնց ստացվեց, որ 3 ամիս մեզ պատմում են բանակում դավաճանների մասին, բայց մինչ օրս դրա որևէ ապացույց չենք ստանում՞:
- Ոնց ստացվեց, որ պատերազմի ավարտից գրեթե 2 ամիս անց մենք տենց էլ չտեսանք հաշվետվություն, ուր է նյութական ու ֆինանսական օգնությունը մասնավորների կողմից ուղարկված։
- Եվ ամենակարևորը՝ ոնց ստացվեց, որ դուք գիտեք զոհերի, վիրավորների, անհետ կորածների, գերիների իրական քանակը ու շարունակում եք թաքցնել հանրությունից։
Այս հարցերին պատասխանեք հանրությանը, մյուս խմբաքանակը տամ։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից։

