Լեռնային Ղարաբաղի ռուս խաղաղապահները ամանորյա նամակներ և նվերներ են ստացել
Ամանորի և Սուրբ ծննդյան տոների նախօրեին Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շնորհավորել է Լեռնային Ղարաբաղի դիտակետերում ծառայող զինծառայողների գալիք Ամանորը: Զինծառայողներին տրվել են Ամանորի հավաքածուներ, քաղցրավենիք և Ռուսաստանի տարբեր մարզերի երեխաների կողմից գրված նամակներ՝ «Զինվոր խաղաղապահին»: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներին ուղարկվել է ընդհանուր առմամբ ավելի քան 2000 ամանորյա նվեր, 600 նամակ, 1500 բացիկ՝ Ամանորի շնորհավորանքներով, որոնք պատրաստել են երեխաները:


