Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արգիշտի Քյարամյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,– ասվում է որոշման մեջ։

