Խաղաղապահները վերահսկում են Խծաբերդի շրջակայքը․wargonzo

WarGonzo նախագծի տեղեկություններով ադրբեջանական զինված ուժերը գիշերը մտել են Խծաբերդ, սակայն այս պահին նրանց առաջխաղացումը կանգնեցված է: Ռուս խաղաղապահներն արդեն գյուղի մերձակայքում են:

Հավելենք, որ քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտեց ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքը՝ հավելելով, որ Վաղարշակ Հարությունյանը խնդիրը քննարկել է նաև ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում։