Վրիպակ է եղել, կորել են. ՊՆ-ը՝ անհետ կորած զինվորների ընտանիքներին. Mediaport (տեսանյութ)

Mediaport թելեգրամ ալիքը տեղեկացնում է, որ անհետ կորած զինվորների ընտանիքներին Պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ իրենց զավակները կորել են «վրիպակի արդյունքում»:

«Ասում են` վրիպակ է եղել, ուղեկցողը 40 զինվորի սխալ տեղ է տարել, ի՞նչ է նշանակում վրիպակ»,-պատմում է անհետ կորած զինվորի ծնողը:

Ծնողները ողջ գիշեր ձյան ու անձրևի տակ փորձել են հանդիպել նախարարության պաշտոնյաների հետ, սակայն՝ ապարդյուն:

Մանրամասները՝ տեսանյութում

https://t.me/mediaport2020/1193