Ֆրանսիայի կառավարությունը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչմանը
Le Figaro-ն գրում է, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դեմ է Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին նախաձեռնությունը։ «Անգամ մեր հայ բարեկամները մեզ չեն դիմել այդ խնդրանքով։ Նման որոշումը կնշանակեր Ֆրանսիայի բացառումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից, որտեղ միավորված են Փարիզը, Մոսկվան և Վաշինգտոնը, և որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման եղանակներ է փնտրում: Դա մեզ համար կնշանակեր հրաժարում միջնորդի դերից»,- նշել է ֆրանսիացի նախարարը։


