Մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցը ամենևին էլ չի լուծվել
Միգուցե պարադոքսալ է, բայց փաստ, որ մեծ հաշվով մեր տարածաշրջանում ռուս-թուրքական աշխարհաքաղաքական հակասությունների խոշոր հանգույցը ամենևին էլ չի լուծվել։
Ընդհակառակը, դատելով բրիտանական ոչ բացահայտ հրահրմամբ Թուրքիայի դեպի Կասպյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ ընդլայնվելու անշեղ ձգտումից և դրան Ռուսաստանի հակազդեցությունից, որն այս պահին արտահայտվում է Հարավային Կովկասում ամրապնդվելով և այն «թուրանական» ծավալապաշտության դեմ ամրոցի վերածելու հեռագնա ծրագրով, վճռորոշ «մարտերը դեռ առջևում են։
Այս ամենը հաշվի առնելով, Հայաստանը որպես ազգ և հանրություն պետք է արագորեն կարգավորի պետության՝ որպես համակարգի, գործառութային կենսունակության վերականգման խնդիրը՝ ա) հնարավորին արագ և արդյունավետ լուծելու օպերատիվ կարևորւթյան (մարդասիրական, սահմանազատման և այլ) հիմնահարցերը, և բ) հստակ գաղափարական և ժամանակացուցային հիմքի վրա նախանշելու և ծրագրելու մեր պետության հեռանկարային տեսլականը։
Այս ամենին հասնելու առաջին քայլը ցավալի պարտության և նաև համազգային հոգեբանական ճգնաժամի խորհրդանիշ անձի հեռանալն է քաղաքական ասպարեզից և պոպուլիզմի աներկբա դատապարտումն ու բացառումը Հայաստանի հետագա կյանքում։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից։

