Ես պահանջում եմ ինձանից գողացվածը․ իմ ու բոլոր զոհված ընկերներիս Հայրենիքը, պատիվը ու արժանապատվությունը․ Շահե Աճեմյան

ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ԻՆՁԱՆԻՑ ԳՈՂԱՑՎԱԾԸ … ԻՄ ՈՒ ԲՈԼՈՐ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՊԱՏԻՎԸ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՁԵՐ ՍԱՏԿԱԾ ԴԻԱԿՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ

58 տարեկան եմ: 14 տարեկանից, երբ դեռ Հայաստանը սովետական էր, սփյուրքի մեջ զենքը բարձ սարքեցի գլխիս տակ, պայքարեցի ազգիս ոտնակոխված արժանապատվությունը եղեռնի բոլոր հետևանքներից թոթափելու ու վերականգնելու համար, մեր ազգի արդար իրավունքները պաշտպանելու համար: Դեռ երեսիս թրաշ չկար, թաղեցի նվիրյալ, նույն դրոշակակիր, գաղափարի ընկերներ, այդ նույն ճամփի վրա տեսա բազում զրկանքներ, բանտարկություններ հալածանքներ և կողքից անտարբեր մեծախոսներ … 1988թ. ՀԱՄԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔ էր` ոգեվորություն ,հույս, հավատք և Աստվածային շանս` նորից ազգ ու հայրենիք կերտելու ………… 1991թ.` ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ և պայքար, լավագույն տղերքի ու սերնդի զոհողություն … Մովսես Գորգիսյանի “ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՈՐ ՎԱՂՆ Է ԳԱԼՈՒ”, արյուն, քրտինք, 7000 ԶՈՀ և ԵՌԱԲԼՈՒՐ ՈՒ ՄԻ ՀՐԱՇՔ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ … ԱՐՑԱԽԸ ԱԶԱՏ ԷՐ… 1991-1994թթ. մութ, ցուրտ, կիսասոված, ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՐՑԱԽ` դանդաղ, բայց կառուցվող մի հայրենիք ունեցանք, սերունդներ դաստիրակվեցին մեր հաղթած սերնդի օրինակով, և սերունդներ դաստիրակվեցին թարախակալած արգանդներից ծնված` անհասկացողներ …. բարու ու չարի , խոհեմների ու տխմարների… երկար տարիների մի բախում տեղի ունեցավ, և հաղթեց տգիտությունը, դասալիքը , անտարբերը, ոտնակոխելով ամեն սրբություն …. ԵՍ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ. ԻՆՁԱՆԻՑ ԳՈՂԱՑՎԱԾԸ … ԻՄ ՈՒ ԲՈԼՈՐ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻՍ ՀԱՅՐԵՆԻՔԸ, ՊԱՏԻՎԸ ՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ` ՁԵՐ ՍԱՏԿԱԾ ԴԻԱԿՆԵՐԻ ՎՐԱՅՈՎ:

Հ.Գ ՀԱՅԱՍՏԱՆՆ իմ պապս է, պապերիս պապն է, նախնիներս և ես եմ, իմ պատմությունն, իմ Հայրենիքն է, հավատքս, հպարտությունս է, նախնիներից շնորհված օրհնանքն է ժառանգներին՝ չխոնարհվելու և հպարտ լինելու համար: Հայաստանը իմ արցունքն է, ժպիտն է, աղոթքս է, հույսս, հավատքս է: Ապագայի մշակն եմ ես՝ ինչ ցանեցի ու կերտեցի այսօր, վաղը ինձանից հետո կժառանգեն նոր սերունդները և կունենան իմ փոխանցած Հայաստանը: Սիրում եմ քեզ, իմ Հայաստան. ՀԱՅԱՍՏԱՆ, ԵՍ ՔՈ ԱՄՈՒՐ ՕՂԱԿՆ ԵՄ ՆԵՐԿԱՅԻ , ՔՈ ԱՆՑՅԱԼԻ ԵՎ ԱՊԱԳԱՅԻ ՄԻՋԵՎ…ՕՐՀՆԵՔ ԻՆՁ, ԻՄ ՆԱԽԱՀԱՅՐԵՐ, ՕԳՆԻՐ ԻՆՁ, ՏԵՐ ԱՍՏՎԱԾ….

«Խաչակիրներ» կամավորական ջոկատի ազատամարտիկ Շահե Աճեմեանի ֆեյսբուքյան էջից։