Հայաստանում շուտով փոխվելու է իշխանությունը, բայց դեռ տարիներ են պետք, որ Սփյուռքը հավատա, որ եթե իրենք միջոցներ նվիրեն Հայաստանին, ապա չեն թալանի

Էս ջեբկիր հողատուն փոշիացրել է մեր անցյալը, կործանել է մեր ներկան։ Բայց սա դեռ ամենը չէ․ կլեպտոմանի հիվանդագին երևակայությունը ձև է գտել նաև մեր ապագան թալանելու համար։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցները բյուջե փոխանցելու, այնտեղից՝ պարգևավճարների և այլ կոռուպցիոն մեխանիզմների միջոցով թալանելու մասին լուրը ալեկոծել է ողջ Սփյուռքը։ Եվ ինչ էլ արդարացումներ են գտել՝ կոնսոլիդացիա, ծախսային նախապատվություններ, ենթակառուցվածքներ։

Հայաստանի կառավարությունը կարծում է, թե Սփյուռքն էլ է գտնվում «թալանչի նախկինների» մասին հաշիշի տակ։ Այստեղ լսել են ռոբասերժի մասին, կոռուպցիայի մասին, բայց որ կեղտոտ թաթերը անմիջապես կմտցնեին իրենց նվիրաբերած փողերի մեջ ու պարզապես կլցնեին գրպանները՝ չէին հավատում, ոչ մի նորմալ երևակայություն չէր կարող նման բան պատկերացնել։

Հայաստանում շուտով փոխվելու է իշխանությունը, բայց դեռ տարիներ են պետք, որ Սփյուռքը հավատա, որ եթե իրենք միջոցներ նվիրեն Հայաստանին, ապա չեն թալանի։ Հայաստանի զարգացման մի կարևոր լծակն արդեն գողացել են այս ջեբկիրները։

Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան էջից