Պատմությանը հայտնի չէ դեպք, որ Հայաստանի ղեկավարին հրապարակայնորեն փալաս սարքեն ու վրան կոշիկներ սրբեն․Հակոբյան
Պատմաբաններին հարցրեք ու ձեզ կասեն, որ նույնիսկ Քեմալ Աթաթուրքն ու Քյազիմ Կարաբեքիրն այսպես չեն վարվել, երբ 1920թ.-ին պարտված Հայաստանին Ալեքսանդրապոլի պայմանագիր էին պարտադրում: Ոչ մեկ Հայաստանի ղեկավարի հետ այդպես չի վարվել, ինչպես Իլհամ Ալիևը վարվեց Նիկոլ Փաշինյանի հետ: Պատմությանը հայտնի չէ դեպք, որ Հայաստանի ղեկավարին հրապարակայնորեն փալաս սարքեն ու վրան կոշիկներ սրբեն, թքեն վրան ու ձեն-ծպտունը դուրս չգա:
Պատկերացնու՞մ եք տիեզերական մասշտաբների հասնող լկտիության աստիճանը. Ալիևը սրան փալաս է սարքել, կոշիկները սրբել է վրան, իսկ սա ժամեր հետո մտնում է լայվ ու հաթաթա տալիս: Հարբած մտնում է լայվ ու ասում, որ պետք է վրեժ լուծել: Եվ ումի՞ց՝ հայերից: Պատկերացնու՞մ եք ստորության աստիճանը: Թուրքի դիմաց կզած ոչնչությունը վրեժ է ուզում լուծել հայերից: Հիմա այլ հարց չկա: Հիմա ՀՀ քաղաքացին պետք է ինքն իրեն հստակ հարց տա՝ իրեն պե՞տք է այս վիժվածքը վարչապետի պաշտոնում:
Քաղաքագետ Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից։

