Սիրիան մնացել է առանց էլեկտրականության
Ուրբաթ օրը ամբողջ Սիրիայում էլեկտրականություն չկար:
«Սիրիայում էլեկտրականությունն ամբողջությամբ դադարեցվել է վթարի հետևանքով»,- Արաբական Հանրապետության էներգետիկայի նախարարության հաղորդագրությունը մեջբերում է «Ikhbariya» պետական հեռուստաալիքը:
Էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է:
Վթարի պատճառները չի նշվում:
Վերջին անգամ երկիրը ամբողջովին հոսանքազրկվել էր օգոստոսին՝ Դամասկոսի մերձակայքում գտնվող գազատարի պայթյունից հետո, արտակարգ դեպքը որակվեց որպես ահաբեկչություն:

