Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում․ Արծրուն Հովհաննիսյան
Նախորդ օրերի համեմատ՝ այսօր մի փոքր ինտենսիվությունը բարձրացել է հարավային ուղղությամբ՝ Արաքս գետից հյուսիս ընկնող ճակատում։ Բայց էլի ամբողջ ճակատի լայնքով չեն մարտերը, համեմատելի չեն պատերազմի առաջին 15-20 օրերի մարտերի հետ։ Կոնկրետ մի քանի բարձունքների ուղղությամբ են մարտերը շարունակվում։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում կատարելով ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանին։

