Վարչապետ Փաշինյանը մարզպետների տեղակալներ է նշանակել

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ 7 մարզում մարզպետների տեղակալներ են նշանակվել:

Վարչապետի որոշմամբ՝ Նորիկ Ամիրխանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ:

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ:

Հենրիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:

Արթուր Հովակիմյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ:

Մելիքսեթ Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի տեղակալ:

Ալեքսան Ալեքսանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ:

Արայիկ Մուրադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ: