ММА մարզիկ Էդուարդ Վարդանյանը ՌԴ-ից մեկնել է Արցախ

Ազատ ոճի ըմբշամարտիկ  Էդուարդ Վարդանյանը Ռուսաստանից մեկնել է Արցախ, հայտնում է rsport.ria.ru-ն:

Վարդանյանը նախատեսում է մոտ ժամանակում զբաղվել տեղի բնակչությանն աջակցության և հումանիտար օգնության տրամադրմամբ:

Իր կարիերայի ընթացքում 29-ամյա Վարդանյանը մասնակցել է 25 մարտի: Ունեցել է 21 հաղթանակ և 4 պարտություն: Մարզիկը հայտնի է Absolute Championship Akhmat (АСА) մրցաշարերին իր ելույթներով: