Հայկ և Բել, Բաբելոնի Աշտարակ. Ի՞նչ նկատի ուներ Արայիկ Հարությունյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած իր մամուլի ասուլիսի ընթացքում կատարեց շատ ուշագրավ ու տողատակ պարունակող հայտարարությունը:

«Հանուն փողի՝ Իսրայելի ղեկավարությունը ոտնահարում է ոչ միայն մարդկային, այլ նաև Աստծո կողմից պարտադրված արժեքները»,- հայտարարեց Արայիկ Հարությունյանը՝ նկատի ունենալով Իսրայելի վարչապետ, ստվերային կառավարության բարձրաստիճան անդամ Բենյամին Նաթանյահուին:

Կարող ենք շատ երկար վերլուծել, թե ինչ էր նշանակում այդ հայտարարությունը, ինչից ելնելով Արայիկ Հարությունյանը կատարեց նման հայտարարություն, ում էր ուղղված այդ հայտարարությունը, սակայն եթե փորձենք շատ կարճ ու ամփոփ ներկայացնել հայտարարության տողատակային միտքը, ապա ԱՀ նախագահը պարզ հայտարարեց, որ հայ Ազգն այժմ պատերազմում է սատանիզմի ու սատանիստական ուժերի, բաբելոնյան աշտարակաշինության դեմ:

Բոլորս արդեն գիտենք, թե ինչ է նշանակում համաշխարհային ստվերային կառավարություն: Գիտենք նաև, որ այդ կառավարության մասը կազմող և կառավարությանը սպասարկող անձինք սատանիստներ են և գործում են Աստծո դեմ:

Այս մասին Արայիկ Հարությունյանը չէր կարող ավելի պարզ խոսել, սակայն ցավալի է, որ որևէ վերլուծաբան, որևէ քաղաքական գործիչ կամ լրագրող մեզ չբացատրեց, թե ինչ նկատի ուներ Արայիկ Հարությունյանը, երբ նման հայտարարություն էր կատարում: Որևէ մեկը չի խոսում, որ այս պայքարն իրականում ստվերային կառավարության և սատանիզմի դեմ է, հետևաբար քաղաքական ուժերն ու վերլուծաբաններն ամեն գնով փորձում են մոլորության մեջ պահել հայ ազգին, ինչը մենք, վստահաբար, թույլ չենք տալու:

ԱՅՈ, այս պատերազմը ստվերային կառավարության և սատանիզմի դեմ է, ինչը փաստեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր կկարդան այս գրառումը, տարածել այն ձեր ընկերների շրջանում, սկսել ավելի պարզ խոսել և բացատրել մարդկանց, որ այժմ Հայաստանը պատերազմում է գլոբալիստների, սատանիստական ուժերի և համաշխարհային ստվերային կառավարության դեմ, որոնք Հայաստանն ու Հայերին համարում են իրենց համար 1 թշնամին, քանզի պատմությունն ունի կրկնվելու հատկություն, իսկ պատմության ցանկացած շրջանում բելը միշտ պարտություն է կրել Հայկից: Այժմ ապրում ենք պատմության հերթական շրջափուլը, երբ կրկին բելը պարտություն է կրելու Հայկից:

ԲԱԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿԸ ՉԻ ԿԱՌՈՒՑՎԵԼՈՒ

Հեղինակ Vahe Aghajanyan

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

‼️ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ, ԲԱԲԵԼՈՆԻ ԱՇՏԱՐԱԿ. Ի՞ՆՉ ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ‼️Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը…

Опубликовано Artur R Tovmasyan Воскресенье, 11 октября 2020 г.