Կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց. ԱՀ ՊՆ
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել.
«Հարգելի հայրենակիցներ,
Հորդորում ենք կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց:
Դրանով Դուք ուղղորդում եք հակառակորդի կրակը՝ այդ կերպ վտանգի տակ դնելով Ձեր և Ձեր հարազատների անվտանգությունը»,- գրված է հայատարարության մեջ:

