Ըստ ՀՕՊ տեղորոշման տվյալների՝ ժամը 00։15-ի դրությամբ ՀՀ ԶՈՒ կողմից խոցվել է 4 ԱԹՍ՝ մեկը Կոտայքի, ևս երեքը`Գեղարքունիքի մարզում։ Բոլոր խոցված անօդաչուները եղել են հետախուզական։
Այսպիսով, ՀՀ օդային տարածքում այսօրվա ընթացքում ընդհանուր առմամբ խոցվել է հակառակորդի 7 անօդաչու։