Ավելի քան 30 հազար մոսկվացիներ մասնակցել են COVID-19 դեմ պատվաստանյութի փորձարկումներին

Նախատեսված 40-ից ավելի քան 30 հազար կամավորներ արդեն ընտրվել են՝ մասնակցելու կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումներին: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության ղեկավար Միխայիլ Մուրաշկոն:

Ըստ նրա՝ մշակվել է նաև փորձարկման մասնակիցների դիտարկման նոր ձևաչափ: Ներառյալ բջջային հավելված, որը թույլ կտա ուղղակի կապ հաստատել հիվանդի և պատվաստանյութ մշակողի միջև:

Առաջին կամավորներն արդեն պատվաստվել են Մոսկվայի կլինիկաներում: Մուրաշկոն նշել է, որ մոտ ժամանակներս մարզերում կսկսվի ռիսկային խմբերի քաղաքացիների պատվաստումը: Հիշեցնենք, որ դեղամիջոցը մշակվել է Ռուսաստանի պաշպատնության նախարարությունը՝ Գամալեայի կենտրոնի հետ համատեղ: