Լանսարոտեի կոնվենցիան սկսել է իր քայքայիչ արշավը (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հաղորդաշարի հյուրն է Ազգային գվարդիայի հրամանատար Տիգրան Չոբանյանը։

Օրերս համացանցում տեղական արտադրության սեղանի խաղ է պտտվում, որը արտոնված ու երաշխավորված է Լեզվի պետական կոմիտեի կողմից և որի հարցաթերթիկներում այնպիսի առաջադրանքեր են տրված ու հարցադրումներ, որոնք պղծություն են քարոզում, ծաղրում հայի ինքնությունը, և այդ խաղը տեսել ու լուսանկարել է Տիգրան Չոբանյանը, որն էլ խոսեց նման խաղերի վտանգների մասին՝ ասելով, որ այն Լանսարոտեի կոնվենցիայի իրագործման գործիքներից մեկն է։

Ինչպե՞ս են իրագործվում Լանսարոտեի կոնվենցիայի դրույթները, ի՞նչ քայլեր են արվում իշխանությունների կողմից՝ հանրության համար աննկատելիորեն կամ նրանց զգոնությունը բթացնելու միջոցով իրենց ապազգային ու պիղծ ծրագրերը կյանքի կոչելու համար։

Հաղորդման հյուրը նշեց, որ շատ շուտով նույն սկզբունքով նաև Ստամբուլյան կոնվենցիան կվավերացնեն, և այդ ժամանակ, երբ կոնվենցիայի պարտադրանքները կմտնեն յուրաքանչյուրի տուն, մարդիկ կգիտակցեն ծուղակում հայտնվելու մասին, բայց արդեն շատ ուշ կլինի։

Անդրադարձանք նաև հանրակրթական չափորոշիչներին, որոնցով դպրոցական ծրագրերին հանվելու են եկեղեցու պատմություն, ռազմագիտություն առարկաները, որոնցով սեռական կրթության հիմքերն են ներդրվելու հայկական դպրոցներում։

Մանրամասները՝ տեսանյութում