Նորակոչիկների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական պարապմունք
Մարտավարական տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրները կատարելու, մասնագիտական հմտությունները և տեսական գիտելիքները զարգացնելու նպատակով 4-րդ զորամիավորման N զորամասի նորակոչիկների մասնակցությամբ անցկացվել է մարտավարական պարպմունք: Այս մասին տեղեկացրել է ՊՆ մամուլի ծառայությունը:
Ստորաբաժանման հրամանատարները նորակոչիկներին հրահանգավորել են պահպանել անվտանգության կանոնները։



