Համակարգչային ստեղնաշարի պոտենցիալ վտանգավորությունը
Համակարգչային ստեղնաշարից օգտվելը կարող է վնասակար լինել առողջության համար. դրա վրա եղած մանրէներն առաջացնում են մի շարք մաշկային հիվանդություններ և աչքերի վարակներ: Ինչպես քեզ անվտանգ դարձնել, «ՌԻԱ Նովոստիի» տեղեկացմամբ, «Ռադիո Sputnik»-ին տված հարցազրույցում պատմել է Hi-Tech Mail.ru-ի ղեկավար Դմիտրի Ռյաբինինը:
Հիմնական պատճառը, որ ստեղնաշարն անհրաժեշտ գործիքից վերածվում է վտանգի աղբուրի, օգտատերերի պարզ անճշտապահությունն է և անձնական հիգիենայի բացակայությունը: Բուն ստեղնաշարերի վրա և հատկապես ստեղնաշարերի միջև կուտակվում են մեծ քանակությամբ պոտենցիալ վնասակար միկրոօրգանիզմներ, «Ռադիո Sputnik»-ին պատմել Է Դմիտրի Ռյաբինինը:
«Մարդկանց, որոնք երկար ժամանակ աշխատում են կեղտոտ ստեղնաշարով և դրա հետ մեկտեղ հաճախ տրորում են աչքերը, կարող է սպառնալ ինչպես վտանգավոր մաշկային հիվանդություններ, այնպես էլ աչքերի ինֆեկցիա, կոնյունկտիվիտ կամ ավելի լուրջ բան: Պարզ հանձնարարական՝ առավելագույնս անցնել սենսորային կառավարման, և էլ ավելի լավ է՝ ձայնային կառավարման՝ խուսափելու համար կեղտոտ մակերևույթների հետ ցանկացած շփումից»,-խորհուրդ է տալիս Դմիտրի Ռյաբինինը:
Եթե նման հնարավորություն չկա, հարկավոր է հոգ տանել աշխատանքային տարածության հիգիենայի մասին, ամիսը գոնե մեկ անգամ հարկավոր է մաքրել ստեղնաշարը:
«Ամենապարզ և հիմնավոր որոշումը կորպուսը և ստեղնաշարերը մաքրող միջոցներով սրբելն Է: Դրա համար հարմար են տեխնիկայի խնամքի համար նախատեսված հատուկ անձեռոցիկները կամ սպիրտի ոչ մեծ պարունակությամբ լաթերը: Կարևորն այն է, որ այնպիսի քիմիական նյութեր չօգտագործել, որոնք նախատեսված են սանտեխնիկայի մաքրման համար: Դրանք ալկալիական միացությունների պատճառով վտանգավոր են պլաստիկի համար. լավագույն դեպքում ստեղնաշարի վրայից մաքրում են ներկը, վատագույն դեպքում՝ պարզապես վնասում են կորպուսը»,-նախազգուշացրել է Hi-Tech Mail.ru-ի ղեկավարը:
Հարկավոր է մաքրել նաև ստեղնաշարերի արանքները:
«Կարելի է օգտագործել բամբակի փայտիկներ, փափուկ խոզանակներ: Եթե հարկավոր է ստեղնաշարը մաքրել ներսից, պետք է կիրառել խտացրած օդ. այդպես կարելի է մաքրել փշրանքները:
Հատուկ փոքրիկ բալոնները թանկ չարժեն, դրանք հարմար են մեխանիկական ստեղնաշարերի համար. իսկ ահա նոութբուքերի ստեղնաշարերն ավելի լավ է մասնատել և փոշեծծիչով մաքրել»,- խորհուրդ է տվել Դմիտրի Ռյաբինինը:

