Փաստորեն, Փաշինյանի իշխանության համար 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագիրը լոկ «պատմական փաստ» է

Ի գիտություն ՀՀ իշխանությունների նշեմ, որ Սևրի պայմագիրը ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական փաստ է:

Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Թուրքիային, պաշտոնապես հայտարարում է, թե Սևրի հաշտության պայմանագիրը եղել է, կա և շարունակելու է մնալ պատմական փաստ, որը հնարավոր չէ վերախմբագրել կամ ջնջել:

Փաստորեն, Փաշինյանի իշխանության համար 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագիրը լոկ «պատմական փաստ» է:

Ի գիտություն իզմեր չունեցող իշխանության նշեմ, որ Սևրի դաշնագիրը զուտ պատմական կամ իրավական ուժը կորցրած փաստաթուղթ չէ։

Այն մասնակի կիրարկում ունեցող փաստաթուղթ է, որի ամբողջական կիրառումը կանխվել է տարածաշրջանում քաղաքական զարգացումների և թուրքերի կողմից Հայաստանի դեմ սանձազերծած նոր պատերազմի արդյունքում միայն։

Ավելին, Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև գոյություն չունի միջազգայնորեն ճանաչված մեկ այլ պայմանագիր, որն իրավաչափ կերպով լուծում է երկու պետությունների միջև առկա սահմանային հարցը։

Հետևաբար, Սևրի պայմանագիրը ունի ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական նշանակություն:

Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան էջից

Ի գիտություն ՀՀ իշխանությունների նշեմ, որ Սևրի պայմագիրը ոչ թե պատմական, այլ իրավական ու քաղաքական փաստ է:Հայաստանի…

Опубликовано Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov Вторник, 11 августа 2020 г.