Վերանորոգվում է Հունոտի պատմական կամուրջը
ԱՀ պետական միջոցներով վերանորոգվում է Հունոտի պատմական կամուրջը:
Այս մասին «Արցախպրեսի» տեղեկացմամբ, ասել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը:
Նրա խոսքով՝ վերանորոգման աշխատանքները սկսվել են 2019 թվականին, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով դադարեցվել են: Արդեն մեկ շաբաթ է, ինչ վերսկսվել է Հունոտի պատմական կամուրջի վերանորոգման ծրագիրը:
«Իրականացնելով այս աշխատանքները՝ մենք փորձում ենք վերկանգնել պատմամշակութային արժեքներ ունեցող վայրերի նշանակությունը: Վերանորոգելով գործող կամուրջը, այն նաև կհեշտացնի դեպի Հունոտ գյուղ տանող ճանապարհը»,-ավելացրել է Ա. Հայրապետյանը:


