Ադրբեջանական ԶՈՒ-ն դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին. ՊՆ խոսնակ

Ադրբեջանական ԶՈՒ-ն դիպուկահար հրացաններից կրակ է վարել՝ փորձելով թիրախավորել մեր զինծառայողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Այս պահի դրությամբ սահմանին պահպանվում է հարաբերական անդորր։

Ադրբեջանի ԶՈՒ-ին հետևանքների մասին նախազգուշացվել է համապատասխան կապի միջոցներով»,- գրել է նա։