Իտալիան դռները փակում է Հայաստանի և ևս 12 երկրների համար. «Ռոյթերս»
Իտալիայի կառավարությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով արգելել է 13 երկրներից ժամանող մարդկանց մուտքն Իտալիա։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը։
Իտալիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է «մերժված» երկրների ցանկը՝ Հայաստան, Բահրեին, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն։
Իտալիա մուտքի արգելքը տարածվում է նաև այն մարդկանց վրա, որոնք վերջին 14 օրերին մնացել կամ ճամփորդել են ցանկում ընդգրկված երկրներից որևէ մեկում։
Մյուս երկրներից Իտալիա ժամանողներն էլ պարտադիր կերպով պետք է 14-օրյա կարանտին անցնեն։
«Ամբողջ աշխարհում համավարակն իր ամենադաժան փուլում է։ Մենք չենք կարող վատնել վերջին ամիսներին իտալացիների կատարած զոհողությունները»,-ասել է Իտալիայի առողջապահության նախարարը։

