«Վերելք». Փաշինյանին արձան եմ կանգնեցնելու (տեսանյութ)
Արծրուն Պեպանյանը շարունակում է ներկայացնել Փաշինյանի հեղափոխության դասերը: Այս անգսմ նա նկատում է, որ փշրվեցին մի շարք ուտոպիաներ, մասնավորապես, մեծ թվով մարդիկ հասկացան, որ ընտրությունները բալասան չեն, որ մեր ժողովրդի միջին մակարդակը սոսկալիորեն ցածր է, որ անմտություն է բոլոր դժվարությունները իշխանություններով պայմանավորելը և այլն: Մենք գտնվում ենք իրականության ճանաչման փուլում, այն կարող է ցավոտ լինել, սակայն անհրաժեշտ է՝ քաղաքական իմաստնություն ձեռք բերելու համար: Փաշինյանի կառավարությունը չկարողանալով արդարացնել ժողովրդի հույսերը, մարդկանց դրդում է մտածել իրսկանության քաոսայինության իրական պատճառների մասին: Իսկ սա կարևոր գործընթաց է, որի համար արժե Փաշինյանի արձանը կանգնեցնել՝ հայ քաղաքական մտքի զարգացմանն ակամա նպաստելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում

