Դուք էլ քաջ եղեք, գնացեք, ձեր տեսակետը պաշտպանեք, կռիվ տվեք ձեր համոզմունքների համար այդ եթերներում (տեսանյութ)

Այսօր Ազգային ժողովը քննարկում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2019 թվականի գործունեության մասին տարեկան հաղորդումը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը Ազգային ժողովի ամբիոնից նշեց. «Հարգելի՛ գործընկերներ, մենք չէ, որ սև ու սպիտակ ենք անում մեդիայի հարցում, չար ու բարի ենք անում մեդիայի հարցում, դուք եք խտրականություն դնում մեդիայի հարցում և դուք չեք ընդունում այդ մեդիաների հրավերները։ Եթե ձեզ անհանգստացնում է, որ ընդդիմադիր ներկայացուցիչները կարող են հայտնվել այդ եթերներում, ապա դուք էլ քաջ եղեք, գնացեք և ձեր տեսակետը պաշտպանեք այդ եթերներում։ Կռիվ տվեք ձեր համոզմունքների համար այդ եթերներում»:

Մանրամասները՝ տեսանյութում