Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 428 նոր դեպք, ապաքինվել է 775 քաղաքացի
Հայաստանում հունիսի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 428 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 14 103-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 227 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված բուժառուների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 10-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 77 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 304-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 775 է, ընդհանուր առողջացածներինը՝ 5226, փաստացի բուժվողներինը՝ 8573 (մեկ օրում պակասել է 360-ով): Մեկ օրում թեստավորվել է 1751 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 73 156 քաղաքացի:
Առողջապահության նախարարությունը մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում է, որ բուժառուները եղել են 71 (տղամարդ), 62 (կին), 54 (տղամարդ), 60 (կին), 58 (տղամարդ), 59 (կին), 66 (կին), 84 (տղամարդ), 93 (տղամարդ), 75 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

