Բյուջեի քննարկումն իրականացնում ենք ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում. վարչապետ

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նիստին մասնակցում էր հեռավար, ասաց. «Այնպես է ստացվում, որ այս բյուջեի քննարկումն իրականացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Դավիթ Անանյանի հրաժարականի պայմաններում, քանի որ պարոն Անանյանը լքելու է այդ պաշտոնը, օգտվելով  առիթից՝ ուզում եմ նրան շնորհակալություն հայտնել՝ այս ընթացքում կատարված աշխատանքների համար:

Կարծում եմ՝ ՊԵԿ-ում և առհասարակ համակարգում նոր փոփոխություններ կլինեն առաջիկայում, հույս ունեմ, որ այն բովանդակային փոփոխությունները, որոնք սկսվել են պարոն Անանյանի պաշտոնավարման ժամանակ, դրանք ավելի կխորանան և ավելի ընդգրկուն կդառնան»,- ընդգծեց նա: