Օրինագիծը փաստացի վերափոխում է ոստիկանությունը, սակայն՝ дьявол кроется в деталях. Արման Աբովյան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը անդրադառնալով «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փոփոխությունների նախագծերին՝ նշեց, որ ըստ փոխնախարարի՝ օրինագիծը ուժի մեջ է մտնում ընդունվելուց անմիջապես հետո, և սա որոշակի հարցեր է առաջացնում: «Օրինագիծը, փաստացի, իսպառ վերափոխում է ոստիկանությունը: Սակայն ռուսերեն մի արտահայտություն կա՝ «дьявол кроется в деталях» և պարզապես չունենալով ժամանակ հասկանալ այդ մանրակրկիտ դետալները, առաջացնում են որոշակի հարցեր»,- ասաց պատգամավորը:
Մանրամասները՝ տեսանյութում

