Նիկոլ, պարզեցի՞ր կորոնավիրուսն ում շուննա, հը՞ն (տեսանյութ)
Այսօր LIVEnews.am-ի տաղավարում զրուցեցինք «Համայն հայություն» ՀԿ նախագահ Գուրգեն Եղիազարյանի հետ։
Անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին՝ Գուրգեն Եղիազարյանը նշեց, որ այստեղ առկա է քաղաքական կոմպոնենտը, և այդ գործընթացի մեջ ներառված է նաև Հայաստանը։
Քաղաքական գործչի դիտարկմամբ, երբ եվրոպական մի շարք տերություններ պայքարում էին կորոնավիրուսի դեմ, ՀՀ վարչապետ Փաշինյանը հանրաքվեի քարոզարշավ էր իրականացնում, այնինչ պետք էր օր առաջ քայլեր ձեռնարկել՝ կանխելով համավարակի մուտքը Հայաստան։ Սակայն այսօր մենք ունենք վարակի հաստաված կատաստրոֆիկ թվեր, որը գնալով նոր թափ է ստանում։
Գուրգեն Եղիազարյանը հորդորեց մեր հայրենակիցներին խոհեմ գտնվել և միահամուռ ուժերով հաղթահարել այս պանդեմիան։
Մանրամասները՝ տեսանյութում

