Թրամփը չի բացառել «Թվիթերը» փակելու հարցի քննարկումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում քննարկել «Թվիթերի» գործունեությունն արգելելու հարցը և մտադիր է այս թեմայով խորհրդակցել իրավաբանների հետ:
«Ես կարող էի փակել այն («Թվիթերը»), որքանով ես գիտեմ: Բայց ես պետք է անցնեմ իրավական ընթացակարգեր: Ես պետք է խորհրդակցեմ իրավաբանների հետ», – լրագրողներին ասել է Թրամփը:
«Եթե դա օրինական լինի, եթե հնարավոր լինի օրինական ճանապարհով փակել, ես դա կանեմ»,- ավելացրել է նախագահը:
Նա նշել է, որ կան շատ այլ սոցիալական ցանցեր, որոնք կարելի է օգտագործել «Թվիթերի» փոխարեն:

