Չե՞ք կարծում, որ Ձեր այս տրամաբանությունը նշանակում է՝ թքել ՀՀ Սահմանադրության վրա, սարքել պոլի շոր (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փոփոխությունների փաթեթին՝ հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Վահագն Հովակիմյանին. «Պարոն Հովակիմյան, շարունակելով Ձեր նախագծի տրամաբանությունը, տեսականորեն չե՞ք բացառում, որ կարող է ստեղծվել իրավիճակ, որ Դուք խորհրդարանին օժտեք լիազորությամբ, ասենք՝ չեղարկել խորհրդարանական ընտրությունները,  չեղարկել  ՏԻՄ ընտրությունները, ՀՀ-ն հռչակել միապետություն: Չե՞ք կարծում, որ Ձեր այս տրամաբանությունը նշանակում է թքել ՀՀ Սահմանադրության վրա, Սահմանադրությունը սարքել պոլի շոր և ընդամենը Ձեր քաղաքական, այսրոպեական խնդիրը լուծելու համար, ուղղակի, ձևախեղել Սահմանադրությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում