Օտարերկրյա ուղղակի ներդրումները ՀՀ-ում 2018-ի հետ համեմատած 2019 թ. կրճատվել են երկու անգամ (տեսանյութ)

ԱԺ յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի հերթական նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի փոփոխություններին՝ նշեց, որ օրենքի հետ կապված  որևէ խնդիր չկա, որովհետև գործընթացը ավելի թափանցիկ է դառնում: Անդրադառնալով Հայաստանում օտարկերկրա ներդրումների բացակայությանը՝  Միքայել Մելքումյանը նշեց. «Օտարերկրյա ուղղակի ներդրումները, փաստ է, որ ՀՀ-ում  2018-ի հետ համեմատած 2019-ին կրճատվել են երկու անգամ»: Պատգամավորը հավելեց, որ  քաղաքական մեծամասնությունը ներդրումային ծրագրերի սպասարկման որակյալ պետական ծառայություններ պետք է մատուցի, որը ըստ պատգամավորի՝ գոյություն չունի, ցանկություն կարող է կա, սակայն փաստ չկա:

Մանրամասները՝ տեսանյութում