ԱՄՆ իշխանությունները քննարկել են միջուկային փորձարկումների հնարավորությունը
ԱՄՆ նախագահի վարչակազմը քննարկել է 1992 թվականից ի վեր առաջին միջուկային փորձարկման անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Վաշինգտոն փոստ» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Հրապարակման համաձայն, այս հարցը քննարկվել է անցած ուրբաթ ազգային անվտանգության գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպման ժամանակ: Քննարկման պատճառը վարչակազմի պնդումներն էին այն մասին, որ Ռուսաստանն ու Չինաստանը, իբր, փորձարկում են ցածր հզորությամբ միջուկային զենք:
Նշվում է, որ հանդիպումն ավարտվել է առանց այս հարցի վերաբերյալ որևէ որոշում կայացնելու: Քննարկմանը ծանոթ երկու անձինք նկատել են լուրջ տարաձայնություններ այս հարցի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, մեկ այլ աղբյուր նշել է, որ նրանք, ի վերջո, որոշել են այլ միջոցներ ձեռնարկել «ի պատասխան Ռուսաստանից և Չինաստանից եկող սպառնալիքների, ինչպես նաև խուսափել փորձարկումների վերսկսումից»:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, վարչակազմը Մոսկվային և Պեկինին ցույց է տալիս այն, որ Միացյալ Նահանգները կարող է «արագ փորձարկումներ» անցկացնել, կարող է օգտակար լինել միջուկային հրթիռային զենքի վերահսկման վերաբերյալ բանակցությունների տեսանկյունից:
Ավելի վաղ ԱՄՆ-ը հայտարարել էր, որ իրենք մտածում են Ռուսաստանի հետ СНВ-3 ռազմավարական պայմանագիրը երկարաձգելու մասին, որը լրանում է 2021 թվականին, բայց առաջարկում են այն ընդլայնել լայն սպառման նոր զենքերով, որոնք չեն մտնում ներկայիս ռազմավարական պայմանագրի մեջ, և առաջարկում են Չինաստանին ևս ներառել պայմանագրում: Չինաստանը հայտարարել է, որ շահագրգռված չէ նման բանակցություններով:

