«Ամոթի միջանցք». Բելգիայում բժիշկներն իրենց վրդովմունքն են հայտնել վարչապետին (տեսանյութ)
Բելգիայում հիվանդանոցներից մեկն այցելած վարչապետ Սոֆի Վիլմեսին բժիշկները դիմավորել են՝ կազմակերպելով «ամոթի միջանցք»:
Այս մասին տեղեկացնում է «Ռոսիա 24»-ը:
Վարչապետը հիվանդանոց էր եկել իր աջակցությունը հայտնելու բուժանձնակազմին և ապշել էր այդպիսի ընդունելությունից: Երբ ավտոշարասյունը մոտեցել է հիվանդանոցին, բժիշկներն ու բուժքույրերը շրջվել են մեջքով, որպեսզի ցույց տան իրենց վրդովմունքը համաճարակի ժամանակ իշխանությունների գործողությունների առնչությամբ: Ակցիային մասնակցել է 120 մարդ:
Բելգիայում բուժաշխատողները տևական ժամանակ աշխատում են առանց գրաֆիկի, և նրանք դեռ չունեն հավելյալ ֆինանսական աջակցություն: Այդ հարցը կառավարությունում քննարկվել է ապրիլի սկզբին, սակայն դեռ որոշում չի կայացվել ոչ գումարի չափի, ոչ վճարումների ժամկետի վերաբերյալ:
Տեսանյութը՝ https://www.youtube.com/watch?v=Wy5J8-oTNiI&feature=youtu.be

